Խուրշուդյան Հասմիկ Պայքարի

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ&

hasmik-khurshudyan

Խուրշուդյան Հասմիկ Պայքարի

Ծնվել է՝ 1954 թվականի հունվարի 13-ին

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ

Կրթություն և վերապատրաստում

1971-1976թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «Խաղողագործություն և պտղաբուծություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2021 թ․ սեպտեմբերից ՀԱԱՀ, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, դոցենտ
2018 թ. նոյեմբերից 2021 թ․ սեպտեմբեր ՀԱԱՀ, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2008 -2018 թթ. ՀԱԱՀ, Անտառագիտության ամբիոն, դոցենտ
2006-2008 թթ. ՀՊԱՀ, Անտառագիտության ամբիոն, ավագ դասախոս
2003-2006 թթ. ՀՊԱՀ, Անտառագիտության ամբիոն, դասախոս
2000-2002 թթ. ՀԳԱ, Ագրոէկոլոգիայի ամբիոն, ասիստենտ
1992-2000 թթ. ՀԳԱ, Պտղաբուծության ամբիոն, դասախոս
1981-1992 թթ. Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկում, անտառագիտության և անտառմելիորացիայի մասնագետ
1976-1981 թթ. Հայպետհողշին նախագծային ինստիտուտ, Էրոզիայի բաժին, ինժեներ-անտառմելիորատոր:

Գիտական գործունեություն

2009 թ. դոցենտ
2000 թ. կենսաբանական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2006 թ. Իջևանի տարածքում անտառբարելավման ծրագիր
2005 թ. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ ՀՀ նոր անտառային օրենսգրքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակում
2005 թ. Շվեդիայի ԳԳՀ-ի և ՀԳԱ-ի միջև Երկկողմանի անտառային կրթական ծրագրի զարգացման համատեղ աշխատանք
2004 թ. Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի /ՇԳԳՀ/ և ՀԳԱ-ի մինջև անտառագիտական կրթության զարգացման համագործակցության ծրագրի քննարկում, Շվեդիա
2001-2002 թթ. Արագաճ բարդիների փորձարկումը Հայաստանի տարբեր բնակլիմայական պայմաններում
1979 թ. Չիչխան գետի ավազանում հակաէրոզիոն միջոցառումների նախագիծ Աղստև գետի ավազանի ստորին հոսանքների հողապաշտպան անտառբարելավման միջոցառումներ
1978 թ. Շորժա, Աղբուլաղ, Արտանիշ գետերի ավազանների ագրոմելիորատիվ միջոցառումների մշակում:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է շուրջ 14 գիտական հոդվածների և 4 նախագծերի: