Ավտոմոբիլային փոխադրումների բաժին

arman simonyan

Սիմոնյան Արման Ռոբերտի

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք,  330 սենյակ
  • (+374 12) 525672, ներքին` 2-83
  • [email protected]

Պատմությունը և նպատակը

Ավտոմոբիլային փոխադրումների բաժինը կազմավորվել է 2010 թվականին: Անցած տարիներին կատարված հետազոտությունների արդյունքում մշակվել են ինչպես Երևանի մթնոլորտային օդի էկոլոգիական բնութագրերի վերաբերյալ մի շարք նորմատիվային ցուցանիշներ, այնպես էլ քաղաքաշինական որոշակի նորմատիվային ցուցանիշներ՝ շինությունների և ճանապարհի երթևեկելի գոտում անհրաժեշտ ու անվտանգ հեռավորության վերաբերյալ, մասնավորապես Երևանի Կենտրոն վարչական շրջանի համար։ Կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում, որոնք վերաբերել են Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների երթուղային ցանցում շահագործվող ԳԱԶել ընտանիքի միկրոավտոբուսների վառելանյութի ծախսի նորմավորմանը և տնտեսմանը, մշակվել է երթային ռեժիմների մեթոդիկա, որը նորույթ է տվյալ բնագավառում։ Մշակված նորմատիվային բազան, որպես ուղեցույց, Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է տվյալ մակնիշի միկրոավտոբուսներ շահագործող տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործունեությունում ներդնելու համար (փոխադրումների ինքնարժեքի հաշվարկման ժամանակ), ինչի մասին առկա է Քաղաքապետարանի կողմից հաստատված փաստաթուղթը (ներդրման ակտ)։ Բաժնի գիտահետազոտական աշխատանքներն այսօր ուղղված են գազաբալոնային ավտոմոբիլների հակահրդեհային անվտանգության բարելավմանը։ Մշակվել է էլեկտրոնային հսկողության սարք, որը գազաբալոնային սարքավորումներից գազի արտահոսքի դեպքում անմիջապես փակում է գազաբալոնի ծախսի ծորակը՝ դրանով իսկ կանխարգելում հրդեհի առաջացման վտանգը։ Այժմ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա․Սիմոնյանի ղեկավարությամբ բաժնում կատարվում են հետազոտություններ տրանսպորտային հոսքում երթևեկող ավտոմոբիլներից գազի արտահոսքի վտանգի մոդելավորման և դրա հնարավոր հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ։ Կատարված և այսօր էլ շարունակվող հետազոտություններն ունեն գիտաարտադրական ուղղվածություն, որի նպատակն է ավտոտրանսպորտային փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին երաշխավորել և կողմնորոշել ինքնարժեքի ճիշտ հաշվարկման և սակագնի ձևավորման խնդիրները լուծելիս՝ դրանով իսկ ապահովելով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունավետությունն ու անվտանգությունը։