Գիտական աշխատանքների համակարգման բաժին

DavitXazaryan

Ղազարյան Դավիթ Հունանի

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 317ա սենյակ
  • ներքին՝ 4-17
  • [email protected]

Բաժնի գործառույթները

Բաժնի գործառույթներն են.
համալսարանում իրականացվող գիտական ծրագրերի նախընտրելի ուղղությունների առաջադրումը,
համալսարանի գիտահետազոտական կենտրոնների, գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) գիտական աշխատանքների համակարգումը,
գիտահետազոտական աշխատանքների հայտերի և հաշվետվությունների քննարկումների կազմակերպումը, դրանք համապատասխան պատկան մարմիններին ներկայացնելը,
ընթացիկ խնդիրներին ու հարցերին լուծումներ տալը:

Բաժնի գործառույթներից է նաև համալսարանի գիտական ու հետազոտական ներուժի կողմից մշակված գիտական արդյունքների ներդրման աշխատանքների կատարումը, անհրաժեշտությունից ելնելով՝ համալսարանի գիտության ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպչական և համակարգման աշխատանքների իրականացումը: Բաժինը համալսարանի շրջանակներում կանոնակարգում է նաև արտոնագրման աշխատանքները: