Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ):
Դասավանդման համար կարող են դիմել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն դասախոսները, որոնք դասավանդում են ներքոհիշյալ ոլորտներում եւ որոնց աշխատանքային պլանն անհրաժեշտ է համաձայնեցնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորների հետ՝
- Ագրարային ճարտարագիտություն,
- Պարենամթերքի տեխնոլոգիա:
Վերապատրաստման համար կարող են դիմել միայն ՀԱԱՀ վարչական անձնակազմի այն ներկայացուցիչները, որոնց աշխատանքային ոլորտները համապատասխանում են ստորեւ նշվածներին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) ,
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ, դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի կամ իսպաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 2-ը:
Համալսարանի մասին՝ այստեղ:
Վերապատրաստման թեմաներին, օրակարգերին, ժամկետներին եւ պահանջներին կարող եք ծանոթանալ ստորեւ տեղադրված հղումներով.
- http://staffmobility.eu/staffweek/16th-iro-valencia-human-based – 2024 թ․ մարտի 4-8,
- http://staffmobility.eu/staffweek/10th-sss-valencia-training-job-shadowing – 2024 թ․ ապրիլի 22-26,
- http://staffmobility.eu/staffweek/16th-adm-valencia-training-job-shadowing – 2024 թ․ մայիսի 27-31,
- http://staffmobility.eu/staffweek/27th-stp-valencia-languages-it-training – 2024 թ․ հունիսի 10-14:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):
Հարցազրույցի հրավիրված աշխատակիցները կգնահատվեն հետեւյալ չափանիշներով՝
- Անգլերեն լեզվի իմացություն՝ 0-20,
- Ծրագրին մասնակցելու շահադրդվածություն՝ 0-5,
- Ընտրված շարժունության համապատասխանությունը աշխատանքին՝ համապատասխան չէ – 0, որոշ չափով համապատասխան է – 3, համապատասխան է – 5,
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում՝ 0-3,
- Մասնակցություն շարժունությանը վերջին մեկ տարվա ընթացքում՝ այո – 0, ոչ – 3: