Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում 14 օրով դասավանդելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցա համալսարանի ոլորտներին https://www.uniroma1.it/en/node/24972:
Դիմելու համար ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով պետք է ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) https://europa.eu/europass/en
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (14 ժամ) թեմաները,
- հրապարակումների ցանկ,
- հրավեր նամակ՝ Հռոմի Սապիենցա համալսարանի պրոֆեսորներից մեկի ստորագրությամբ,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 29-ը:
Աշխատակիցները կհրավիրվեն հարցազրույցի մոտիվացիոն նամակի նախնական գնահատումից հետո։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected]: