Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել դասական կաթնամթերքի և պանիրների արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։
Դասընթացի շնորհիվ կսովորես՝
Պատրաստել պանիր, թթվասեր և կաթնաշոռ,
ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում,
իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում և նորմալացում,
կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն,
պատրաստել և մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի,
կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը,
կատարել կաթի զգայորոշում, նմուշառում,
կատարել հիգիենիկ միջոցառումներ կաթնամթերքի արտադրությունում:
Դասընթացին կարող են դիմել թթու կաթնամթերքի և պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն արտադրությունում աշխատելու փորձ և ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողությունները տվյալ բնագավառում, ինչպես նաև նրանք, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:
Դասընթացը բաղկացած է ինտերակտիվ դասախոսություններից, որոնք զուգորդվում են գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսունափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում, որտեղ ստեղծված են ուսման, աշխատանքի և կեցության լավագույն պայմաններ:
Դասընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի* շրջանակներում։
Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:
Տևողությունը՝ 5 օր
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]