Հովհաննիսյան Արամ Արսենի
Ծնվել է՝ 1966 թվականի փետրվարի 7-ին
Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխն.գիտ.թեկն., դոցենտ
Կրթություն և վերապատրաստում
1983-1988թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ՝ գերազանցությամբ:
Աշխատանքային փորձ
2022 թ․ մայիսից ՀԱԱՀ, Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
2019թ. հունվարից – 2021թ․ սեպտեմբեր ՀԱԱՀ, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, դեկանի տեղակալ
2000 -2019 թ. հունվար ՀԱԱՀ, քոլեջ, տնօրեն
2018 թ. նոյեմբերից ՀԱԱՀ, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն, համատեղությամբ դոցենտ
2000-2018 թթ. ՀԱԱՀ, Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, համատեղությամբ դոցենտ
1999-2000թթ. ՀԳԱ, Նախակրթական և միջին մասնագիտական դեպարտամենտ, պետի տեղակալ
1998-1999թթ. ՀԳԱ, Նախակրթական և միջին մասնագիտական դեպարտամենտ, ավագ մեթոդիստ
1994-1998թթ. ՀԳԱ, Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, ավագ լաբորանտ, լաբորատորիայի վարիչ, ասիստենտ
1990-1994թթ. ՀԳԻ, Մեքենաների նորոգման և կառուցվածքային նյութերի տեխնոլոգիայի ամբիոն, ավագ լաբորանտ
1988-1990թթ. Կոտայքի մարզ, Նաիրիի ենթաշրջան, «Ագրոսպասարկում» արտադրական միավորում, նորոգման արհեստանոց, ինժեներ-տեխնոլոգ, ինժեներ-հսկիչ:
Գիտական գործունեություն
2003թ. դոցենտ
1999թ. տեխնիկական գիտությունների թեկնածու:
Դասավանդվող առարկաներ
Ավտոմոբիլների և տրակտորների կառուցվածքի հիմունքներ
Ավտոմոբիլի և տրակտորի տեսություն:
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 36 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից` 17-ը ՀՀ արտոնագրեր, 3 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են լեռնային երկրագործության էներգախնայողական տեխնիկական միջոցների կատարելագործմանը: