Հակոբյան Արաքսյա Միշայի
Ծնվել է՝ 1971 թվականի օգոստոսի 11-ին
ՀԱԱՀ, Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնակատար
Կրթություն և վերապատրաստում
2018 թ.մասնակցություն «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից կազմակերպված մեդիա գրագիտության դասընթացներին
2014 թ. վերապատրաստում, ՀՊՄՀ, Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
2013 թ. մասնակցություն, դասընթաց, «Արդյունքի ձևավորմանը միտված ուսումնական ծրագրերով ուսումնառության կազմակերպում և իրականացում» թեմայով, ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ
2003-2005 թթ. հայցորդ, Երևանի պետական համալսարան, Ժամանակակից հայոց լեզվի ամբիոն
1989-1994 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում
1981-1988 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:
Աշխատանքային փորձ
2019 թ. հունիսից ՀԱԱՀ, հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան, տնօրենի պաշտոնակատար
2018 թ. նոյեմբերից – 2019 թ. հունիս, ՀԱԱՀ, Հայոց և օտար լեզուների ամբիոն, վարիչի պարտականությունները կատարող
2006-2018 թթ. ՀԱԱՀ, Հայոց և ռուսաց լեզուների ամբիոն, դասախոս
2014-2016 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ, կայքի խմբագիր
2012-2014 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ԵՇՏ ՓԲԸ, առաջատար մասնագետ
2003-2005 թթ. «Անանիա Շիրակացի» միջազգային համալսարան, դասախոս
1995-2003 թթ. Երևանի պետական հումանիտար քոլեջ, դասախոս:
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
Բազմիցս ընդգրկված է եղել ներբուհական վերահսկողական և ընդունելության հանձնաժողովներում, իրականացրել հասարակական և կրթական տարբեր աշխատանքներ: Տիրապետում է ռուսերենին (լավ), անգլերենին (բառարանով), համացանցով աշխատելու հմտություններին, «Word» ծրագրին:
Վերջին 5 տարվա գիտական հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 9 գիտական հոդվածների (7-ը՝ տպագրված, 2-ը՝ տպագրման փուլում), համահեղինակ է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի մեթոդական ցուցումների: