«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի նորություններ

Ճիշտ ժամանակն է ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում բիզնես սկսելու․ Ռուբեն Գյոնջյան

Ներկայում, երբ պետությունը խրախուսում է ստարտափ գաղափարների կենսագործումը, ճիշտ ժամանակն է բիզնես սկսելու ճշգրիտ, թվային գյուղատնտեսության ոլորտում, – սա ծրագրային եւ սարքերի նախագծման լուծումներ առաջարկող Ինստիգեյթ ռոբոտիքս ՓԲԸ ինժեներական գծով տնօրեն Ռուբեն Գյոնջյանի խորհուրդն է ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի՝ առաջին անգամ հավաքագրված առաջին կուրսի ուսանողներին։ Պարոն Գյոնջյանի եւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանի հետ ուսանողների հանդիպման խորագիրն էր՝ «Էկոլոգիա-մարդ-ռոբոտաշինություն»։

«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, տ․գ․դ․, պրոֆեսոր Արա Ամիրյանի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը, թերեւս առաջին անգամ, նորահայտ կրթական ծրագրի առաջին փաղանգի համար առարկայորեն ի ցույց դրեց ընտրած մասնագիտության իրական եւ գրավիչ հեռանկարները՝ հայրենի տնտեսության շահերը բնության հետ ներդաշնակ սպասարկելու համատեքստում։

Պրոֆեսոր Ամիրյանը կարեւոր համարեց վերոնշյալ ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանում հիմնադրված գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի հետագա շահագործման հարցում Ինստիգեյթ ռոբոտիքսի եւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի դերը։ Ծրագիրն ավարտվելու է 2025 թ․ հունիսին, իսկ «Ճշգրիտ գյուղատնտեսություն», ինչպես նաեւ ներդրվելիք «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա» կրթական ծրագրերի հենանիշավորման (բենչմարկինգ), հետագա արդյունավետ ընթացքի, երիտասարդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու հարցում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Արդյունաբերական խորհրդի անդամ Ինստիգեյթ ռոբոտիքսի, ինչպես նաեւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի աջակցությունը կարեւոր են համարում թե պրոֆեսոր Ամիրյանը եւ թե դեկան Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, որոնք ներկա էին հանդիպմանը։ Պարոն Ասատրյանն, ի դեպ, հրավիրել էր նաեւ «Տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների։

Ոլորտի կայացած փորձագետների հետ շփումը մեծապես օգտակար էր ուսանողների համար։ Հիմնական եզրակացությունն այն էր, որ աշխատաշուկան օր-օրի ընդլայնվում է, ճշգրիտ, թվային, բարձրտեխնոլոգիական գյուղատնտեսությունը զարգանում է, եւ գնալով ավելի ու ավելի հրապուրիչ է դառնալու երիտասարդության համար։ Բանախոսները հստակ արձանագրեցին՝ լավ գիտելիքներով միանգամից կապահովվեք մասնագիտական աշխատանքով․ ագրարային եւ հարակից ոլորտներում ճարտարագետի պահանջարկը կա եւ մեծանում է։ Այո, աշխատավարձերի մասին էլ խոսք եղավ, այո՝ յոթանիշ թվերով, սակայն որպես լավ մասնագետ կայանալու ճանապարհը երբեք դյուրին ու կարճ չի լինում։

Մեր «ճշգրիտների» առաջին խումբը կարծես պատրաստ է մարտահրավերների, պատասխանատվություն ստանձնելու եւ առաջընթացի։ Համենայնդեպս, այս մասնագիտության առաջնեկները, որ գանգատվում են գծագրության ժամերի ․․․ պակասից՝ հուսադրում են թե մեզ եւ թե մեր գործընկերներին։

EngineerX-ի հետ գործակցությունը կմեկնարկի ՀԱԱՀ չորս մասնագետների վերապատրաստմամբ

«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» (հակիրճ՝ «Ագրոբոտ կենտրոն”) դրամաշնորհային ծրագրի շրջանակում օրերս Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանատում հանդիպում տեղի ունեցավ EngineerX բազմամասնագիտական ​​ինժեներական ընկերության վաճառքների մասնագետ Գայանե Մկրտչյանի եւ մեխանիկական ճարտարագետ Էրիկ Քասաբյանի հետ։ ՀԱԱՀ-ից մասնակցում էին ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Արթուր Ալթունյանը եւ «Ագրոբոտի կենտրոնի ստեղծում» ծրագրի ղեկավար տ․գ․դ․, պրոֆեսոր Արա Ամիրյանը։

Որպես քննարկման արդյունք, EngineerX-ի ներկայացուցիչները առաջարկեցին ՀԱԱՀ 4 մասնագետների համար կազմակերպել SolidWorks EDU ծրագրակազմի անվճար վերապատրաստման 5-6 հանդիպում, որը բավարար կլինի ՀԱԱՀ-ի հետ հետագա արդյունավետ համագործակցություն ծավալելու համար։ Բացի այդ, ընկերությունը պատրաստ է տրամադրել 30 ստացիոնար եւ 30 առցանց լիցենզիաների փաթեթ, կախված լիցենզիայի ժամկետի ընտրությունից` 15 % զեղչով 1 տարվա եւ 25 % զեղչով՝ 3 տարվա լիցենզիայի դեպքում:

Հյուրերը գոհունակությամբ տեղեկացան ՀԱԱՀ-ում ներդրված «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի մասին, եղան նաեւ Գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի կենտրոնում, որը կահավորման փուլում է։ Հենց այստեղ էլ տեղադրվեն ծրագրակազմերը եւ կանցկացվի SolidWorks EDU-ի ուսուցման դասըթացը։

EngineerX-ը բազմամասնագիտական ​​ճարտարագիտական ընկերություն է, որը տրամադրում է դիզայն, ճարտարագիտական, խորհրդատվական եւ նախագծերի կառավարման ծառայություններ ամբողջ աշխարհի ընկերություններին: Ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ տրամադրելով ուսուցում, հավաքագրելով տաղանդներ, մատուցելով բացառիկ ծառայություններ եւ ներդնելով SOLIDWORKS ու 3DEXPERIENCE գործիքներ, որոնց հավաստագրված գործընկերն է մեր երկրում։

Սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ սպասում ենք Ձեզ Ագրարային համալսարանում, ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում
Ագրարային համալսարանը հյուրընկալել է Բռնակոթի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի աշակերտներին

Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սաները, որտեղ ընգրկված են 10-ից 12-րդ դասարանների աշակերտներ, օրերս հյուրընկալվել էր Ագրարային համալսարանում։ Սյունեցի դպրոցականներին ուղեկցում էր խմբակի ղեկավար Իսկուհի Հովհաննիսյանը։

Բռնակոթցի պատանիներն ու հատկապես աղջիկները մեծ հետաքրքրությամբ նախ ունկնդրեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ներածական խոսքը համալսարանի պատմության, կրթական ծրագրերի եւ հնարավորությունների մասին, այնուհետեւ շրջայց կատարեցին համալսարանի մի շարք նորարարական ենթակառույցներում։

Դատելով երեխաների հետաքրքրությունից, տված հարցերից ու արտահայտած մտքերից՝ ակնհայտ է, որ «Ագրոտեխնոլոգիա» խմբակները կամ ինչպես այլ կերպ անվանում են Ագրարայինում՝ ագրոդասարանները լիովին ծառայում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի նախանշած նպատակին։

Մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» կրթական ծրագիրը նախաձեռնել եւ մշակել է Ագրարային համալսարանը, իսկ «Իմ քայլը» հիմնադրամը ֆինանսավորում է Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան համայնքների 9 ավագ դպրոցում գործող «Ագրոտեխնոլոգիա» խմբակների գործունեությունը։ Տավուշի մարզում գործող եւս երկու դպրոցներում ծրագիրը ֆինանսավորում էՀԱԱՀ-ը։

Ընդհանուր առմամբ, 11 դպրոցներում գյուղատնտեսության հիմնական ոլորտներում նախամասնագիտանում է 253 աշակերտ։ Խմբակներում դասավանդող 33 մանկավարժները նախապես վերապատրաստվել են Ագրարային համալսարանում։

Համագործակցությունը՝ զարգացման նախապայման․նոր՝ չի նշանակում մի բան, որ երբեւէ չի արվել

Հոդվածի վերտառությունը Թումո լաբերի ծրագրերի պատասխանատու Բելլա Վասիլյանի պատասխանն է․ իսկ հարցնողը Ջրային եւ հողային ռեսուրսների ճարտարագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանն էր.

-«Նորարարական» եզրույթի գլխավոր բաղադրիչը նոր-ն է, իսկ ո՞րն է դրա չափելիությունը:

Իսկապես, փիլիսոփայական մի հարց, թե այս հին աշխարհում ինչպե՞ս պետք է զանազանենք ու զատենք նորը: Եւ Բելլա Վասիլյանի պատասխանը շատ հիմնավոր էր՝ ճիշտ հենքի վրա կառուցված. «Նոր է նաեւ այն գաղափարը, որը փորձում ես իրականացնել ավելի հեշտ ճանապարհով, որի վերջնարդյունքը ավելի մատչելի է, օրինակ՝ գյուղացու համար, եւ կիրառելի կլինի աշխարհի որեւէ կետում»:

Թումո լաբերը, որի շահառուները 18+ մարդիկ են, առանց վերին շեմի սահմանափակման, արդեն երկրորդ անգամ, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ AgreTech ծրագիր է նախաձեռնում՝ նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Նպատակն է մեկ հարթակում համախմբել ագրարային ոլորտի եւ Թումո լաբերի՝ ՏՏ ասպարեզից խոր գիտելիքներ եւ հմտություններ չունեցող՝ «չծրագրավորող» մասնագետներին: Վերջինները կարող են հզոր ծրագրակազմերի կիրառման շնորհիվ մոդելավորել խնդիրներն ու գտնել դրանց լավագույն լուծումները: Այստեղ ե´ւ գաղափարներ են ծնվելու, ե´ւ իրագործման կարճ–լավարկված ճանապարհներն են մատնանշվելու, ե´ւ շուկայի համակողմանի ուսումնասիրություն է իրականացվելու, ե´ւ թիմեր են ձեւավորվելու, ե´ւ թիմային աշխատանքի շնորհիվ արդյունք է ստացվելու՝ շոշափելի-կիրառելի արդյունք:

Ծրագրին կարող են դիմել առցանց, մինչեւ օգոստոսի 1-ը, որին կհաջորդի հարցազրույցի փուլը (ծրագրի մանրամասներին ծանոթացեք՝ սկանավորելով վերեւում բերված QR-կոդը): Օգոստոսի 24-25-ին, 48-ժամյա միջոցառման, շփումների ընթացքում կձեւավորվեն աշխատանքային խմբերը: Մեկնարկը կլինի սեպտեմբերի 16-ին, 12 շաբաթ տեւողությամբ: Նախատեսվում են նաեւ շուկայաբանության, գործածարարության, անգլերենի դասընթացներ: Ծրագիրը հոգում է որոշ փոքր ծախսեր (օրինակ՝ մարզեր մեկնելու եւ տեղում կարիքները բացահայտելու նպատակով ապահովում են տրանսպորտով):

Համագործակիցության հետագա զարգացման համար խթան կհանդիսանա ՀԱԱՀ-ի կողմից ներկայումս իրականցվող «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի 3-րդ փուլի ավարտին պատրաստ կլինի նոր «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա» կրթական ծրագիրը, որը Թումոյի սաներին նոր հնարավորություն կընձեռի 2025-2026 ուսումնական տարում դառնալ ՀԱԱՀ-ի ուսանողներ։

Թումո լաբերում շատ կարեւոր են համարում ագրարայինցիների հետաքրքրվածությունը եւ սպասում են նրանց մասնակցությանը:

Հանդիպման վերջում ներկաները հաճելիորեն զարմացած շեշտեցին. հյուրը՝ Բելլա Վասիլյանը, որ միջազգային շփումների, հաղորդակցման մեծ փորձ ունի՝ մաքուր – անխառն-անթերի հայերենո´վ փոխանցեց այս շատ կարեւոր տեղեկությունը:

ՀԱԱՀ Ագրարային ֆակուլտետին կից ստեղծվել է Արդյունաբերական խորհուրդ

ՀԱԱՀ Ագրարային ֆակուլտետին կից ստեղծվել է Արդյունաբերական խորհուրդ, որի նպատակն է ոլորտի փորձագետների և ՀԱԱՀ համապատասխան ֆակուլտետների միջև երկխոսության ամրապնդման միջոցով ագրարային կրթության համապատասխան ուղղության մրցունակության բարձրացումը: Արդյունաբերական խորհուրդի առաքելությունն է կրթություն-մասնավոր հատված երկխոսության համար ծառայել որպես ուրույն հարթակ` արդիականացնելու գյուղատնտեսության համապատասխան ոլորտների կրթական ծրագրերը, նպաստելու ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը և պատրաստելու առավել մրցունակ կադրեր ոլորտի կազմակերպությունների համար։ Խորհրդի 19 անդամների կազմում ընդգրկվել են նաև Instigate Robotics CTO, Cifora ինժեներական գծով փոխտնօրեն Ռուբեն Գյոնջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների FAST հիմնադրամում ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռ. Օսիպյան և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամ տնօրեն Գոհար Գրիգորյանը։

06․06․2024 թ․ Իբիս Երևան հյուրանոցի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհրդի նիստը, որն ուղղված էր կրթական ծրագրերի(071804.04.6 – Ճշգրիտ գյուղատնտեսություն, 071804.03.6 -Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ, 071804.01.6 – Մեքենասարքավորումների ճարտարագիտություն) վերանայման, լրամշակման ու հնարավոր տարբերակով լավարկմանը, մասնագիտությունների արդիականության գնահատականի վերլուծությանը, համալսարան-գործատու կապի առավել ամրապնդմանը, ինչպես նաև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրո¬նի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի կապը՝ վերը նշվածի, ապագայի տեսլականի և որպես հիմք՝ ծրագրի շրջանակում «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի ստեղծման և ներդրման հետ կապված խնդիրները։

Բուլղարիայի Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարանում դասավանդման և վերապատրաստման արդյունքների քննարկում

07․05․2024 ՀԱԱՀ «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը ԱՃ ֆակուլտետի դասախոսական կազմին ներկայացրեց 22․04․2024-26․04․2024 թ․ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Բուլղարիայի Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարան այցելելու դասավանդման և վերապատրաստման իր և նույն ամբիոնի ասիստենտ Նաիրա Ավետյանի այցելության արդյունքները։

Դասավանդում և վերապատրաստում Բուլղարիայի Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարանում

22․04․2024-26․04․2024 թ. Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ «Ջրային և հողային ռեսուրսների կառավարման» ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը և ասիստենտ Նաիրա Ավետյանը մասնակցեցին Ռուսեի Անջել Կնչևի անվան համալսարանում կազմակերպված դասավանդման գործընթացին: Տեղի են ունեցել մի շարք մասնագիտական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքային հանդիպումներ, մասնավորապես, հանգամանալից զրույց ունեցան ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտով Գենչո Պոպովի հետ, որի ընթացքում տեղեկացան համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, կիրառվող կրեդիտային համակարգին, ուսումնական պլաններին, որից հետո պրոֆեսոր Պոպովը ցանկություն հայտնեց անձամբ ներկայացնել հիդրավլիկայի լաբորատորիան և առկա սարքավորումները: Ծանոթանալ են նաևւ համալսարանի նոր ենթակառուցվածքներին՝ ռոբոտոտեխնիկայի և մեխատրոնիկայի լաբորատորիաներին, որտեղ ուսանողի կողմից ստեղծված հմայիչ ռոբոտը զարմացրեց հյուրերին իր հաճելի պարով: Կենտրոնի հագեցվածությունը թույլ էր տալիս նորագույն համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի օգնությամբ մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել բազմաթիվ գիտական թեմաներ իրականացնելու նպատակով:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկեի և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանների մեխատրոնիկայի լաբորատորիաների այցելության մասին

05․02․2024 թ․ ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը ԱՃ ֆակուլտետի դասախոսական կազմին ներկայացրեց 2023 թ․ դեկտեմբերի 7-ից 13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին իր մասնակցելու և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու, մեխատրոնիկայի և ռոբոտոտեխնիկայի տեղի մասնագետների հանդիպումների ու համատեղ համագործցակցության կայացրած այցի արդյունքների մասին։ Առանձնահատուկ նշեց նման այցելություններից ստացված փորձի և ուսումնասիրությունների տարածման կարևորությունը դրամաշնորհային ծրագրով պլանավորված «Ռոբոտոտեխնիկա և մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրի մշակման, վերջինի հետ կապված խնդիրների, ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցության զարգացման առումով։

Ուիզ քոդ ակադեմիայի սաները ծանոթացել են ՀԱԱՀ ճարտարագիտական մի շարք սարքավորումների

Օրերս ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանն ընդունել է Ուիզ քոդ ակադեմիայի սաներին՝ հիմնադիր տնօրեն Մարինե Կոստիկյանի գլխավորությամբ։

Ակադեմիայի պատվիրակությունը, հիմնականում՝ միջին դասարանների աշակերտներ, մեծապես հետաքրքրված էին ՀԱԱՀ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի, ինչպես նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի եւ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայի գործունեությամբ։ Պատանիները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան սարքավորումներին, գյուղատնտեսության տարբեր ենթաոլորտներում դրանց կիրառական նշանակությանը, ինչ-որ չափով՝ նաեւ այն կրթական ծրագրերին, որոնց գործնական բաղադրիչն ապահովվում է դրանցով։

Ագրարայինի մասնագետները հաճելիորեն զարմացած էին երեխաների գիտելիքներով, ապագա մասնագիտության հարցում գրեթե որոշարկված կողմնորոշումներով եւ քննարկվող թեմաներին հասուն մոտեցումներով։

2010 թ․ հիմնադրված Ուիզ քոդ ակադեմիան իրականացնում է 6-18 տարեկան երեխաների եւ պատանիների համար հատուկ մշակված արտադպրոցական ծրագրեր ռոբոտաշինության, ծրագրավորման հիմունքների, վեբ ծրագրավորման, խաղերի մշակման, գրաֆիկական դիզայնի, անիմացիայի, ճարտարագիտության, օտար լեզուների, արվեստի, սպորտի եւ այլ բնագավառներում:

ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները ծանոթացան «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի կառուցման աշխատանքներին

Երեկ՝ հունվարի 18-ին, ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքների մշտադիտարկման նպատակով ընդունեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանին եւ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի մշտադիտարկման թիմին։

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանը եւ Մարիամ Մովսիսյանը․ նախագծի ղեկավար պրոֆ․ Արա Ամիրյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը հյուրերի հետ շրջեցին կենտրոնի վերակառուցվող ճարտարագիտական երեք լաբորատորիաներում, աշխատասենյակներում ու լսարաններում, տեսան գույքի ու սարքավորումների՝ արդեն ստացված խմբաքանակը։ Արձանագրվեց, որ «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի աշխատանքի տեմպի եւ որակի առումով, քննարկեցին նախագծի հետագա սահուն ընթացքի ապահովմանն առնչվող հարցեր։

Մեր գործընկերները ծանոթացան նաեւ հարեւանությամբ գտնվող՝ ուսանողների ձեռքով ստեղծված ու կահավորված մոդելավորման սենյակին եւ համալսարանի շրջանավարտների ուժերով վերակառուցված եւ կահավորված ընթերցասրահին։

Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնը հիմնվում է Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջև կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակը Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացումը, գիտության զարգացումն ու այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումն է։

Ստեղծվող ագրոբոտ լաբորատորիայում կարտադրվեն գյուղատնտեսական ռոբոտներ, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ։ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիր։
«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի ընթացիկ գործունեության մասին նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://hesc.am/am/31-01-2024-1, https://www.cfep.am/hy/news/item/2024/01/18/CIF5/

Հյուրընկալեցինք բարերարներ եւ ՀԱԱՀ-ի մեծ բարեկամներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին

Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։

Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային մարտկոցների՝ այն ժամանակ երկրում ամենամեծ համակարգը։ Նրանք էական մասնակցություն են ունեցել Գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայի եւ համտեսի սրահի,  Կաթնամթերքի վարպետաց դպրոցի վերանորոգման, Բալահովիտի խելացի անասնաշենքի կառուցման, տոհմային երինջների գնման, մայր բուհի ու մասնաճյուղերի մի շարք այլ լաբորատորիաների ու կենտրոնների վերակառուցման եւ կահավորման գործում։

Բարերարների հերթական այցը Ագրարային համալսարան երկու նպատակ ուներ՝ ծանոթանալ գործող նորարարական այն ենթակառույցների գործունեությանը, որոնցում դեռ չէին եղել եւ գնահատել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի այն հարկաբաժնի հնարավորությունները, որը մոտ ապագայում դառնալու է Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության (Ագրոբոտ) կենտրոն։

Ջուդին եւ Վիկտորը ստանձնել են կենտրոնին հատկացվելիք տարածքի վերանորոգման ծախսերը։ Ուրախությամբ տեղեկացան, որ արդեն մեկնարկել է շինկազմակերպության ընտրության մրցույթը։ Հետաքրքրությամբ ծանոթացան նաեւ ուսումնական նպատակներով այսօր դեռեւս օգտագործվող «հինավուրց» սարքավորումներին, որոնք առաջիկայում իրենց տեղը կզիջեն տեխնոլոգիական վերջին նորույթներին՝ ռոբոտներին եւ ժամանակակից ծրագրակազմերին։ ՀԱԱՀ-ի Ագրոբոտ կենտրոնը, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, դառնալու է հայրենական գյուղմեքենաշինության երբեմնի բարձր համարումը վերականգնելու եւ որակապես նոր հիմքերի վրա դնելու նախակարապետը։

Համալսարանի բարեկամները մեծապես տպավորված էին իրենց տեսածով։ «Շատ հարմարություններ կան նոր կենտրոններում, որ Արեւմտյան Եվրոպայի եւ ամերիկյան համալսարանների ունեցած հարմարություններին չեն զիջում։ Ուրախ եմ, որ տեսնում եմ այս փոխակերպումները Ագրարային համալսարանում, մանավանդ՝ նաեւ մարզային մասնաճյուղերում»,- ասաց պարոն Զառուգյանը, որ նախօրեին տիկնոջ հետ եղել էր նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։

Պրոֆեսոր Արա Ամիրյանը Գերմանիայում մասնակցել է մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովի

«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի Որակի կառավարման բաժնի վարիչ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը դեկտեմբերի 7-ից 13-ը գործուղվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու եւ Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։
Պարոն Ամիրյանն այցելել է Ֆուլդայի ԿԳՀ Էլեկտրատեխնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ եւ հանդիպել պրոֆ․ դոկտոր Տոբիաս Մյուլերի եւ մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի համակարգող Մարիուս Շուլթհայսի հետ։ Վերջինը ծանոթացրել է Ֆուլդայի համալսարանի մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի լաբորատորիայում իրականացվող հետազոտական թեմաներին եւ դրանց շրջանակներում կատարված ուսումնասիրություններին, կիրառվող սարքավորումներին, մեխատրոնիկայի դասավանդման լաբորատոր պարապմունքների թեմատիկային։
Գերմանացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում պրոֆ․ Ամիրյանը ներկայացրել է ՀԱԱՀ Ագրոբոտ գերազանցության կենտրոն ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի շրջանակում «Ռոբոտոտեխնիկա եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրի մշակման, վերջինի հետ կապված խնդիրները, ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցության ուղղությունները։
Դեկտեմբերի 11-13-ը Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկեի համալսարանում կազմակերպված մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցում էին այդ համալսարանի պրոֆեսորներ Անդրեաս Լինդմանը, Ռոբերտո Լեիդհոլդը, Անդրեաս Շոլցը, միջազգային դեպարտամենտի գիտնականների եւ համագործակցության բաժնի վարիչ Յուլիան Չեպելը, Ֆուլդայի ԿԳՀ մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի համակարգող Մարիուս Շուլթհայսը, Գիզենի Յուստուս Լիբիհ համալսարանի մեխատրոնիկայի հետազոտական խմբի ղեկավար Յան Կարպեն։
Աշխատաժողովի ժամանակ պրոֆ․ Ամիրյանը ներկայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, վերջինիս տեսլականն ու առաքելությունը, ֆակուլտետներն ու գիտական կենտրոնները, ծանոթացրել է «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրո¬նի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակներին, խնդիրներին եւ ակնկալվող արդյունքներին։ Քննարկվել են ՀԱԱՀ Ագրոբոտ ծրագրի շրջանակում ՄԿԾ-ի մշակման մասնակցության հնարավորությունները՝ ՄԿԾ-ի կրկնակի դիպլոմի շնորհման պահանջները։
Դեկտեմբերի 12-ին պրոֆ․ Ամիրյանն ծանոթացել է Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի էլեկտրատեխնիկայի եւ մեխատրոնիկայի ուսումնական եւ հետազոտական լաբորատորիաներին, սարքավորումներին, դասավանդման մեթոդներին, գիտական հետազոտությունների ոլորտում ուսանողների ներգրավման գործելակերպերին։

Մեկնարկել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի շինվերանորոգման աշխատանքները

Երկրորդ մասնաշենքում մեկնարկել են Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքները։ Նախադեպը չունեցող այս նախագիծը Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացման, գիտության զարգացման եւ այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստման նպատակ է հետապնդում։ Այն հնարավոր է դարձել Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շնորհիվ, որի շրջանակում անցկացված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել ՀԱԱՀ-ն։

Ճարտարագիտական առկա երեք ընդարձակ լաբորատորիաներում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Վերոնշյալ նախագծի շրջանակում վերազինման միջոցով կստեղծվի ագրոբոտ լաբորատորիա, որը կզբաղվի գյուղատնտեսական ռոբոտաշինությամբ, կմշակվեն ագրոբոտներ, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ։ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիր։

Կենտրոնում պարբերաբար կիրականացվեն ռոբոտաշինության ոլորտի մասնագետների եւ ֆերմերների վերապատրաստումներ, կմատուցվեն խորհրդատվական ծառայություններ:

Նախագծի ղեկավար, տեխ․ գիտ․ դոկտ․, պրոֆեսոր Արա Ամիրյանը այն համարում է ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կրթական ու գիտական առումով որակական թռիչքի ապահովման ստույգ հնարավորություն եւ ոգեւորված է երկրում առաջին գյուղատնտեսական ռոբոտների արտադրությունը մեր համալսարանում կազմակերպելու՝ արդեն շոշափվող հենանկարով։

Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքները հովանավորում են բոստոնահայ բարերարներ, ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Ագրարային համալսարանի նվիրյալ բարեկամներ Ջուդիթ Սարյանը եւ Վիկտոր Զառուգյանը։