Հայտարարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն:
Ծրագրի տևողությունը 2 տարի է:
Ընդունվել կարող են գերմաներեն լեզվին տիրապետող՝
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները,
- բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները:
«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները
- սովորելու են գերմանական ուսումնական պլանով,
- հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը կամ շարունակել իրենց ուսումը Գերմանիայում եւ ստանալ կրկնակի դիպլոմ:
Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ I մասնաշենք, 3 հարկ, 344 սենյակ, հեռ․՝ 012 52-07-72։