Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 2 տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա և ագրոնոմիա ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2026-27 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող և առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 17-ը։
Օգտակար հղումներ․
- Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ՝ https://www.ipbeja.pt/en/Pages/default.aspx
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://www.ipbeja.pt/servicos/gmc/Documents/DESCRITORES_UC_PLANO_TRANSVERSAL/IPBeja_Course%20Units%20Catalogue%20in%20English_25_26_4.pdf (ընտրել միայն աշնանային կիսամյակից)
- Անհրաժեշտ փաստաթղթեր և շարժունության ժամանակ կրեդիտների փոխճանաչման ընթացակարգ՝ https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
Ուշադրություն, 90 օրից ավել ուսման դեպքում ուսանողները վիզա ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։



