Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ ասպիրանտների համար 2026-27 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում 5 ամսով հետազոտական փորձուսուցում անցնելու համար։
Շարժունությունը նախատեսված է բացառապես հետազոտական փորձուսման համար՝ թեզային աշխատանք, լաբորատոր հետազոտություն, ակադեմիական հետազոտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով։
Թեմաները պետք է համապատասխանեն Վալյադոլիդի համալսարանի ներկայացրած թեմաներին՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses։
Ստորեւ նշված բոլոր փաստաթղթերը մինչեւ 2026 թ․ ապրիլի 28-ը պետք է բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։
- Անձնագրի պատճեն
- Ինքնակենսագրական EUROPASS ձեւաչափով
- Երաշխավորագիր (տրված ղեկավարի կողմից)
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
- Լեզվի տիրապետման հավաստագիր (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- Շարժունության առաջարկ (աշխատանքային պլան)՝ ՀԱԱՀ ակադեմիական եւ վարչական (ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյան) պատասխանատուների ստորագրությամբ
- Մոտիվացիոն նամակ
- Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասխան փաստաթղթեր
- Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրությամբ հայտարարագիր
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ․ ապրիլի 28-ը (23։59 Իսպանիայի ժամանակով)։
Դիմորդը պետք է գրանցվի դրա համար նախատեսված հարթակում (https://uvamobplus2.uva.es/publico/apply) եւ լրացնի համապատասխան փաստաթղթերն ու դաշտերը։
- Դիմելու ընթացակարգ՝
https://uvamobplus2.uva.es/publico/download/187/en/1st_CALL_PHD_MA_EN.pdf
- Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում
Վալյադոլիդի համալսարանում իրենց ուսումը շարունակած ուսանողների փորձառություն՝https://erasmusplusuva.wordpress.com/ - Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։
- Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
- Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:



