Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, ովքեր չեն ավարտում 2026 թ․-ի գարնանը և որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին

Առարկաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուշադրություն. ասպիրանտների ուսման/հետազոտության տևողությունը 20 օր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected]  էլփոստի հասցեին:

Բակալավրի և մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

1․ ուսուցման համաձայնագիր (Learning agreement)

https://eurep.auth.gr/en/students/international/studies/useful_information

(հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի նվազագույնը 25 կրեդիտ),

  1. ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով),

3.ակադեմիական տեղեկագիր (Transcript of Record, անգլերենով)

https://docs.google.com/document/d/1z9GLb5mMmvTLvHkr_onDvHB2V1Ws4hpt/edit?tab=t.0

  1. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, ցանկացած լեզվի կենտրոնի, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է),
  2. դիպլոմի պատճեն (միայն ասպիրանտների համար),
  3. ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
  4. անձնագրի գունավոր պատճեն,
  5. մոտիվացիոն նամակ (անգլերենով),

Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սալոնիկի Արիտոտել համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ.-ի հուլիսի 11-ը։

Օգտակար հղումներ

– Սալոնիկի Արիստոտել համալսարանի վերաբերյալ՝ https://www.auth.gr/en/

– Ընդհանուր տեղեկություն՝

https://eurep.auth.gr/en/students/international/studies/available_mobilities

– Ուսումնական ուղեցույց՝  https://qa.auth.gr/en/studyguide

– Անհրաժեշտ փաստաթղթերը  կարող եք ներբեռնել այստեղից

https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?fbclid=IwY2xjawLJzixleHRuA2FlbQIxMABicmlkETFtMHlaRnBMQmIzQmxyVGdJAR63nctzEXQ3DL_75yyn7x1l1N9bxTMKgqQMmMJhDk7o4PkAY8ltzvjZjrAGgw_aem_c119bQnfXyvSK4eD5TQa9w

– Ուսումնական տարվա օրացույց՝

https://eurep.auth.gr/en/students/info/academic_calendar

– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`

https://eurep.auth.gr/en/students/info/courses

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected]  էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացնի Սալոնիկի Արիստոտել համալսարանը: