Ռեկտոր

hrachya-Zaqoyan-

Զաքոյան Հրաչյա Սամվելի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Ռեկտորի պարտականությունները կատարող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ
  • (+374 10) 52-45-41, ներքին` 3-45
  • [email protected]

Կրթություն և վերապատրաստում

1995 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Տնտեսագիտական ֆակուլտետը
1998 թվականին ավարտել է Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան

Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Հունաստանում, Բելգիայում, Շվեդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Լեհաստանում և Հայաստանում մասնակցել է միջազգային դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի և հանդես է եկել զեկուցումներով:

Աշխատանքային փորձ

1995-1996 թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, տնտեսագետ
1996-2000 թթ. «Գավառի գյուղատնտեսության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ» պետական ձեռնարկություն, տնօրեն
1997 – 1999 թթ. «Նաիրի-1» ՍՊԸ, գործադիր տնօրեն
1998 – 1999 թթ. Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող, ավագ գիտաշխատող
1999 – 2002 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, դասախոս
2001-2004 թթ. «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի Գեղարքունիքի դաշտային գրասենյակ, մոնիտորինգի մասնագետ
2002-2003 թթ. «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն», փորձագետ, մասնակցել է «Հայաստանի բյուջետային վերլուծությունների» ծրագրի իրականացմանը
2004-2005 թթ. Իտալիայի Բարի քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի կողմից իրականացվող փորձարարական հետազոտությունների ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ
2006-2007 թթ. «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման խմբի համակարգող
2003թ-ից «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ, նախագահ
2007-2011 թթ. ԱՄՆ-ի «Գյուղատնտեսական միջազգային զարգացման համագործակցություն/կամավորների անդրօվկիանոսյան համագործակցված օգնություն» (ACDI/VOCA) ընկերության հայաստանյան մասնաճյուղի տվյալների հավաքագրման և կառավարման խորհրդատու
2011-2012 թթ. ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացրած ծրագրերի արտաքին գնահատումը ստանձնած ԱՄՆ-ի International Business Technical Consultants, Inc. (IBTCI) կազմակերպության մոնիտորինգի և գնահատման փորձագետ
2012թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին որպես փորձագետ մասնակցել է ՄԱԶԾ (UNDP), «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի իրականացմանը
2013 թ. որպես կառավարման մասնագետ՝ մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից ՀՀ-ում իրականացրած «Կառավարման և կարողությունների զարգացման նախաձեռնության» իրականացմանը
2013 – 2015 թթ. որպես ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ՝ ղեկավարել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Մոլդովայի ներգրավվածությամբ իրականացված «Տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը՝ որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար» ծրագիրը
2015 – 2018 թթ. ղեկավարել է ՄԲ – Բիգ Լոթերի Ֆոնդի (BLF) կողմից ֆինանսավորվող և անգլիական «Օքսֆամ» կազմակերպության կողմից Հայաստանում և Վրաստանում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված տարածաշրջանային ծրագիրը
1998 – 2023 թթ․ Գավառի պետական համալսարան, մինչև 2009թ. դոցենտ, 2009թ-ից՝ պրոֆեսոր, 2006 – 2018թթ․ Բիզնեսի կազմակերպման, ապա՝ Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման, այնուհետև՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնների վարիչ
2018 – 2022 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
2022 թվականի մայիսից Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2023թ․ դեկտեմբերի 26-ից ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող՝ համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2023թ․ դեկտեմբերի 25-ին կայացրած որոշման։

Գիտական գործունեություն

1998 թ․ տնտեսագիտության թեկնածու
2003 թ․ դոցենտ
Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հավելյալ տեղեկություններ

Ունի լեյտենանտի կոչում:

    Նամակ ռեկտորին