Ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ)  ուսանողները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en), բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների։

Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական մակարդակի ցանկից։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։

Բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)՝ https://erasmus-plus.ec.europa.eu/resources-and-tools/mobility-and-learning-agreements/learning-agreements

Ասպիրանտների/հայցորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. Հետաքրքրող PhD ծրագրի ստույգ նշում՝ Հռոմի Սապիենցիա համալսարանի կողմից առաջարկվող կուրսերից (https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes)
  6. Հրատարակությունների ցանկ
  7. ՀԱԱՀ-ում ղեկավարի կողմից երաշխավորագիր (անգլերենով)
  8. Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի կողմից երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը
  9. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 3-ը:

Օգտակար հղումներ․

https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX

Այն ուսանողները, ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Հռոմի Սապիենցիա համալսարանը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը եւ կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ էլփոստի [email protected] հասցեով կամ այցելել ՄԿԴ: