Ուսման հնարավորություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2023-24 ուս․ տարվա երկրորդ կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը։
Օգտակար հղումներ․
- Ընդհանուր տեղեկություններ
- Անգլերենով դասավանդվող առարկաները
- Անհրաժեշտ փաստաթղթեր
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա` Պորտուգալիայի դեսպանատուն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: