Ուսման, վերապատրաստման և դասավանդման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության եւ MIND ICM 24 ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանը՝ որպես գլխավոր համակարգող, ուսանողների եւ աշխատակիցների համար հայտարարում է մրցույթ պորտուգալական համալսարաններում սովորելու, վերապատրաստվելու կամ դասավանդելու նպատակով։

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնել https://mindicm24.up.pt/ կայքում։

Դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ մայիսի 30-ը։ Թեկնածուներին կգնահատեն եւ կընտրեն ՀԱԱՀ-ն եւ ընդունող համալսարանները։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել դեպարտամենտ։