Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական և կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, բացառությամբ առաջին կուրսում սովորողների, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճե
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 20-ը։
Օգտակար հղումներ․
- Շչեցինի համալսարանի վերաբերյալ՝https://usz.edu.pl/en/english/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝https://dsm.usz.edu.pl/en/study-programmes/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով: