Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հարավային Բոհեմիայի համալսարանում (Չեխիա) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2)՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։
Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի գունավոր պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX)։
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների իր կրեդիտներին։ Դիմորդը կարող է առարկաներն ընտրել տարբեր դեպարտամենտներից։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 5-ը։
Օգտակար հղումներ․
- Անգլերենով դասավանդվող առարկաները՝ https://wstag.jcu.cz/ects/fakulty/FEK?lang=en
- Ընդհանուր տեղեկություններ՝ https://www.jcu.cz/cz/
- Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/u/0/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:



