Ուսման հնարավորություն Ավստրիայում

Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունն առաջարկում է կրթաթոշակներ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, գիտնականների և հետազոտողների համար, 2026/2027 ուսումնական տարում Ավստրիայի ակադեմիական հաստատություններում համալսարանական կրթություն կամ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ բացելով միջազգային փորձի և նոր գիտելիքների ճանապարհները:
Ավելին տեղեկանալու և հայտագրման մանրամասների համար այցելեք՝ www.grants.at: