Էրազմուս + ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում հետեւյալ համալսարաններում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․
- Պիրեուսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն
- Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ
- Աթենքի ազգային տեխնիկական համալսարան – ագրարային ճարտարագիտություն (ջրային ռեսուրսներ եւ շրջակա միջավայր)
- Կրետեի համալսարան – տնտեսագիտություն
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2 մակարդակ)։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հունիսի 28-ը։
Օգտակար հղումներ․
- Պիրեուսի համալսարան ՝ https://www.unipi.gr/en/undergraduate-studies/
https://www.unipi.gr/en/department-of-economics/class-schecule-syllabi/
- Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան` https://duth.gr/en/Faculties, https://fmenr.duth.gr/en/undergraduate-2/course-syllabus/
- Աթենքի ազգային տեխնիկական համալսարան` SCHOOLS (ntua.gr), http://erasmus.ntua.gr/en/academic-information/
- Կրետեի համալսարան` https://en.uoc.gr/studies-at-uni/schoolsdep,
https://welcome.uoc.gr/english_programs/
Անհրաժեշտ փաստաթղթեր եւ միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: