ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը հաստատելու մասին» կարգի, ինչպես նաեւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 հասցեում գործող հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
- ՀՀ քաղաքացիությունը,
- ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր),
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ եւ 27-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը։
2․ Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
- դիմում՝ ՀԱԱՀ ռեկտորի անունով (ՀՀ կառավարության 2023 թ․ փետրվարի 9-ի N 181-Ն որոշման ձեւ N 2),
- ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը,
- «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ կետով սահմանված արգելքների բացակայությունը հավաստող տեղեկանքներ,
- վարժարանի զարգացման ծրագիրը եւ դրա իրականացման գործողությունների ժամանակացույցը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով,
- ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։ Փաստաթղթերն ընդունվում են առձեռն ՀԱԱՀ հիմնադրամում՝ Երեւան, Տերյան 74 հասցեում, 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11։00-ից մինչեւ 15։00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերից։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամ