Մեկնարկում է «B2B վաճառքներ» ինտերակտիվ դասընթացի երկրորդ փուլը

Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր  – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։

Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։

Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։

Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։

Ամփոփումը՝ մրցույթով։

Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756

Ինչո՞ւ մասնակցել․

«B2B (Business to Business) վաճառքներ» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝

  • շուկայի վերլուծելության, սպառողների կարիքների բացահայտման եւ գնահատման,
  • գործարար հաղորդակցության, բանակցությունների իրականացման եւ կոնֆլիկտների կառավարման,
  • B2B վաճառքների գործընթացների կառավարման եւ ռազմավարական որոշումների կայացման արդի գիտելիքներ եւ գործնական հմտություններ։

Դասընթացը վարելու են ոլորտի առաջատար մասնագետներ եւ փորձագետներ։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական եւ հնարավորություն ներգրավվելու եւրոպական European Sales competition 2026-ում։