Կրթության աջակցության «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրն ընդլայնում է հնարավորությունները ուսանողների համար

Սիրելի ուսանողներ, Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ անցկացնում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը։ Ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով, իսկ ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։ «Ինեկո կամպուս»․ Ապագան կրթությամբ եւ գիտելիքով

* 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում * միանվագ 300․000 ՀՀ դրամ * 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում

* մինչեւ 1․500․000 ՀՀ դրամ

* 20 ուսանողի համար արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորություն

* մինչեւ 2․000․000 ՀՀ դրամ

Բուհերի ուսանողներից բացի՝ ծրագրի մասնակից կլինեն նաեւ Ինեկոբանկի աշխատակիցների երեխաները, եւ տարբեր ոլորտներում արդեն կայացած 30 մասնագետներ, ովքեր կստանան արտերկրի TOP 50 ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ֆինանսավորում։ Եթե սովորում ես

  • բակալավրիատի 1-ից 4-րդ կուրսերում
  • մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսում
  • Իսկ կուտակային ՄՈԳ-ը կազմում է նվազագույնը 13/20, 70/100, 2․8/4 (կախված բուհի հաշվարկման մեխանիզմից),

ապա ծանոթացի՛ր ծրագրի մանրամասներին  https://www.inecobank.am/hy/Individual/ineco-people/about-program եւ լրացրու՛ դիմում – հայտը  https://inecobank-apply.forms.ac/new մինչեւ 10-ը օգոստոսի, 2025 թ․։

Սիրով՝  Ինեկոբանկ