Դուալ կրթություն. Եթե մարդը բնության հետ համահունչ չաշխատի…

-Բազում խնդիրներ կծագեն, այդ թվում նաեւ հողերի աղակալում, որը համաշխարհային հոգս է,-ասում է ՋՀՌԿ ամբիոնի դասախոս Գեղամ Նավոյանը:

Քոլեջի «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» դուալ կրթական ծրագրի ուսանողների փորձուսուցման շրջանը մեկնարկում է: «Հողաբարելավում եւ հողերի ոռոգում» առարկան դասավանդող դասախոսները՝ Նաիրա Բարսեղյանն ու Գեղամ Նավոյանը փորձուսուցումից առաջ վերջին անգամ ամրակայում են տեսական հարցերը: Ուսանողներն էլ հարցեր ունեն, հատկապես նրանք, որ մասնակցում են իրենց ընտանեկան տնտեսության վարման աշխատանքներին: Նավոյանը հարցնում-քննարկում-հորդորում է.

-Իմ այգու բերքատվությունը բարձրացնելու համար առաջին հերթին ի՞նչ պետք է անեմ՝ այս հարցից պետք է սկսեք ծրագրեր կազմել:

-Ջրման մակերեսն ինչպե՞ս ենք հաշվում:

-Փորձուսուցման ընթացքում չմոռանաք մասնագիտական, եւ ոչ միայն մասնագիտական, բարեվարքության մասին…

Ուսանողները հիշյալ դասախոսների ղեկավարությամբ կայցելեն «Մելիորացիա» ՓԲԸ, որտեղ լավ-լայն հնարավորություններ կան փորձառության համար: