Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքին, որը տեղի կունենա մարտի 28, 30, ապրիլի 1, 4, 6, 8 ժամը 13։00-16։00 (ժամերը փոփոխելի են)։
EMI-ն (English Medium Instruction) ենթադրում է անգլերենի օգտագործումը մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ գիտական ոլորտների մագիստրանտների և ասպիրանտների դասավանդման համար այն երկրներում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու չէ, և որտեղ ուսանողների առաջին լեզուն անգլերենը չէ:
Հաշվի առնելով ծրագրի յուրահատկությունները, ՀԱԱՀ Ագրարային Ճարտարագիտության ֆակուլտետի դասախոսների մասնակցությունը դասընթացներին խրախուսվում է։
Դասընթացները իրենց մեջ ներառում են հետևյալ թեմաները՝
- Անգլերենը հատուկ նպատակների համար, ներառյալ՝
- Ներկայացման հմտություններ
- Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ
- Ինչպե՞ս գրել հաշվետվություններ
- Կրեդիտների կուտակմանև փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ, ներառյալ՝
- Ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքները
- Ինչպե՞ս կիրառել կրեդիտների կուտակմանև փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցը և որակի ապահովման եվրոպական չափորոշիչներն ու ուղենիշները
- Ուսումնական պլանների նախագծում․ կրթական ծրագրի և մոդուլի նախագծում, ինչպե՞ս գրել կրթական վերջնարդյունքներ
Դասընթացը կվարի կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՈԳԱ կենտրոնի կառավարման բաժնի վարիչ, SMARTI ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը։
Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/dMf3meuGt82JCyJs7 մինչև մարտի 27-ը։
Դասընթացն անվճար է, առավելագույն մասնակիցների թիվը 20նն է։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։
Հարցերի դեպքում զանգահարել +37433397958 հեռախոսահամարով։
Դասընթացի վայրը՝ Ագրոտեխնոլոգիական Ինկուբատոր, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 4րդ հարկ