Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ ս. թ. նոյեմբերի 18-22-ը Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթվան մասնակցելու և դասավանդելու համար։ Միջազգային շաբաթվա թեման է «Ներառականության եւ հավասար հնարավորությունների կիրառական գործելակերպեր կրթության ոլորտում»:
Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի վերոհիշյալ քննարկումներին, կազմի և ներկայացնի 10-րոպեանոց շնորհանդես հայաստանյան փորձի մասին, նաև հանդես գա իր ոլորտային, մասնագիտական 4-ժամանոց դասախոսությամբ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 4 ժամ) և շնորհանդեսի մասին մանրամասն տեղեկությունը,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձևաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն մոտիվացիոն նամակի նախնական գնահատումն անցած թեկնածուները։ Թեկնածուն պարտադիր պետք է համապարփակ գիտելիքներ ունենա կրթական համակարգում ներառականության և կրթական հավասար հնարավարությունների մասին։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 7-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]):