Դասավանդման եւ/կամ վերապատրաստման հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում եւ

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են ագրոնոմիայի, սննդագիտության, սննդաբանության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրոէկոլոգիայի ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (ստորագրված անմիջական ղեկավարի կողմից, անգլերենով), որտեղ վերապատրաստման դեպքում պետք է հստակ գրված լինեն ոլորտները, իսկ դասավանդման դեպքում՝ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ը։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 20-ը:

Անհրաժեշտ հղումներ՝

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի եւ կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել [email protected] էլհասցեով։