Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցայի համալսարանում դասավանդելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցայի համալսարանի ոլորտներին (https://corsidilaurea.uniroma1.it/en)։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը և դասավանդման թեմաները,
- հրապարակումների ցանկ,
- հրավեր նամակ՝ ստորագրված Հռոմի Սապիենցա համալսարանի պրոֆեսորներից մեկի կողմից,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 3-ը:
Աշխատակիցները կհրավիրվեն հարցազրույցի մոտիվացիոն նամակի նախնական գնահատումից հետո, իսկ հարցազրույցը հաջողությամբ անցած մասնակիցները կմասնակցեն նաև Սապիենցայի համալսարանի կողմից կատարվող ընտրությանը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի և կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին կամ գրել [email protected] էլ․ հասցեին։