Դասախոսական կազմի համալրման մրցույթ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» առակայի դասախոսական կազմի համալրման նպատակով:

Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր:

Պարտականություններ՝

  • առարկայական պլանով նախատեսված թեմաների դասավանդում,
  • դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, սեմինարների անցկացում (խաղողի վազի աճի ու զարգացման առանձնահատկությունների, միջավայրի և մշակության պայմանների նկատմամբ ունեցած պահանջների, վազի կենսաբանական հատկությունները և հատկանիշները նպատակադիր վերափոխելու եղանակների, ինչպես նաև սելեկցիայի խնդիրների ու մեթոդների մասին գիտելիքներ),
  • մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
  • խորհրդատվական գործունեություն։

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  • Համապատասխան բարձրագույն կրթություն, նախապատվությունը կտրվի գիտական աստիճան ունեցողներին,
  • Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:

Դիմելու կարգը՝

Մեր թիմին միանալու համար կարող եք լուսանկարով ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը մինչև 2025 թ. դեկտեմբերի 20-ը ուղարկել [email protected] էլհասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ – ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: