Արիստոտելի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած բակալավրիատի ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին՝ https://eurep.auth.gr/en/students/info/courses։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով․ 1․ Ուսուցման համաձայնագիր՝ ստորագրված (Learning agreement)

https://eurep.auth.gr/en/students/international/studies/useful_information
Հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի 25-30 կրեդիտ։
2. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով)

  1. Ակադեմիական տեղեկագիր (Transcript of Record, անգլերենով)

4.Անգլերենի իմացությունը  (https://eurep.auth.gr/en/students/international/studies/language_requirements) հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, որեւէ լեզվի կենտրոնի, ՀԱԱՀ լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
    6. Անձնագրի գունավոր պատճեն
  2. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. ապրիլի 17-ը։

Օգտակար հղումներ․

– Սալոնիկի Արիստոտելի համալսարանի վերաբերյալ https://www.auth.gr/en/

– Ուսումնական ուղեցույց։ https://qa.auth.gr/en/studyguide

-Անհրաժեշտ փաստաթղթերը ՝

https://drive.google.com/drive/folders/12UiJCenFMfTPrvUJrvrPSQaF2m4_cxMX?usp=drive_link
– Ուսումնական տարվա օրացույց՝

https://eurep.auth.gr/en/students/info/academic_calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`

https://eurep.auth.gr/en/students/info/courses

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկն ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Սալոնիկի Արիստոտելի համալսարանը։