
Աբրահամյան Ասքանազ Հակոբի
Ծնվել է՝ 1993 թվականի դեկտեմբերի 31-ին
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
Կրթություն և վերապատրաստում
2022 թվականին ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսում
2023 թ․ ստացել է հավաստագիր «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացված «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների պատրաստվածության բարձրացման հարցերը» թեմայով սեմինարին մասնակցելու համար
2019 թ․ ավարտել է NDI-ի (NATIONAL DEMOCRATIC INSTITUTE) Երիտասարդ քաղաքական առաջնորդների ռազմավարության դպրոցը
2007-2010 թ․ ուսանել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանում:
Աշխատանքային փորձ
2025 թ. Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության փորձագետ
2024-2025 թթ. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ, անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ
2021-2023 թթ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ղեկավարի խորհրդական
2018 թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ
2017-2018 թթ. «Կայզեր» սուպերմարկետների ցանց, ցանցային մենեջեր
2015-2017 թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, անվտանգության պատասխանատու
2000-2015 թթ. Հանդես է եկել Բանանց, Ուլիս ֆուտբոլային ակումբներում, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում 2 անգամ հաղթել է մրցաշարում։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
2011-2013 թթ․ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, եղել է հետախուզական ջոկի հրամանատար, սերժանտ
2020 թ. մասնակցել է 44-օրյա պատերազմին Մարտակերտի շրջանում։
Համակարգչի իմացություն`
Microsoft Office (MS Word, Excel, Power Point,), Internet Explorer, Outlook Express, Mulberry, E:Mail, Microsoft Access