ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։
Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝
- Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող),
- Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։
Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.
- ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլ․հասցեով այն հիմնավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի մագիստրանտ է,
- անձնագրի պատճե,
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պարտադիր պետք է նշել, թե որ համալսարանին և ինչ ժամկետով եք դիմում (կարող եք մի քանիսը նշել),
- ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով),
- բակալավրիատի ակադեմիական տեղեկագիր (հայերենով)՝ ՄՈԳ-ի պարտադիր նշմամբ,
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 17-ը:
Օգտակար հղումներ․
- Միջազգային Հելենիկ համալսարանի վերաբերյալ՝ https://www.ihu.gr/en/enhome։
- Տերամոյի համալսարանի վերաբերյալ՝https://www.unite.it/English/Engine/RAServePG.php/P/25001ENG0603/L/1։
- ABioNet ծրագրի վերաբերյալ՝ http://abionet.eu/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝https://drive.google.com/…/1-2-PxNyA0Qfbxxa…։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․հասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է վերապատրաստման ժամկետների փոփոխություն՝ ընդհուպ մինչև չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։