Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (https://www.usamvcluj.ro/eng/) անասնաբուժության կամ սննդագիտության ոլորտում 5 օրով դասավանդելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը (բնօրինակ և PDF ձևաչափ) հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ՝ Օֆելյա Տերտերյանին ([email protected]).
- անձնագրի պատճեն,
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (անգլերեն)
- անգլերենով ինքնակենսագրություն` Europass ձևաչափով,
- աշխատանքային պլան (անգլերենով)՝ հաստատված դիմորդի անմիջական ղեկավարի կողմից,
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 31-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ, 144 սենյակ՝ Օֆելյա Տերտերյանին