Օրերս հիմնավորապես փոխվեց Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողական խորհրդի կազմը։ Մանեն, Անին, Արենը, Գարիկը, Արտաշեսը սովորում են բարձր առաջադիմությամբ, մայրաքաղաքային միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքի մեծ փորձ ունեն եւ ուսումնառության տարիները հագեցած, հետաքրքիր, անմոռանալի դարձնելու չնվազող կամք։
Այսօր` ապրիլի 9֊ին, նրանք առաջին կուրսեցիներին հրավիրել էին իրենց ծրագրերի, տեսլականի մասին իրազեկելու, համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու վճռականությամբ։ Շատ էական է, որ ,,քոլեջցիներին,, սատարելու էին եկել համալսարանի ուսխորհրդի ավելի փորձառու ներկայացուցիչները։
Կարծես երկար խոսելու հարկ չկար` գործելու ժամանակն է։ Եւ երիտասարդները խոստացան, որ շատ շուտով մարզական, մշակութային նախաձեռնությունների ականատեսն ու վկան կլինենք։ Հավատում ենք։ Ի գործ։









