Վալյադոլիդի համալսարանում հետազոտական փորձուսուցում անցնելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ ասպիրանտների համար 2026-27 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում 5 ամսով հետազոտական փորձուսուցում անցնելու համար։

Շարժունությունը նախատեսված է բացառապես հետազոտական ​​փորձուսման համար՝ թեզային աշխատանք, լաբորատոր հետազոտություն, ակադեմիական հետազոտական ​​առաջադրանքներ իրականացնելու նպատակով։

Թեմաները պետք է համապատասխանեն Վալյադոլիդի համալսարանի ներկայացրած թեմաներին՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses։

Ստորեւ նշված բոլոր փաստաթղթերը մինչեւ 2026 թ․ ապրիլի 28-ը պետք է  բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։

  • Անձնագրի պատճեն
  • Ինքնակենսագրական EUROPASS ձեւաչափով
  • Երաշխավորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
  • Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  • Շարժունության առաջարկ (աշխատանքային պլան)՝ ՀԱԱՀ ակադեմիական եւ վարչական (ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյան) պատասխանատուների ստորագրությամբ
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրությամբ հայտարարագիր

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ․ ապրիլի 28-ը (23։59 Իսպանիայի ժամանակով)։

Դիմորդը պետք է գրանցվի դրա համար նախատեսված հարթակում (https://uvamobplus2.uva.es/publico/apply) եւ լրացնի համապատասխան փաստաթղթերն ու դաշտերը։

  • Դիմելու ընթացակարգ՝

https://uvamobplus2.uva.es/publico/download/187/en/1st_CALL_PHD_MA_EN.pdf

  • Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում
    Վալյադոլիդի համալսարանում իրենց ուսումը շարունակած ուսանողների փորձառություն՝https://erasmusplusuva.wordpress.com/
  • Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։
  • Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
  • Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները հնարավոր է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Տերտերյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: