Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին ` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաև մագիստրոսական կրթական մակարդակի ցանկից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Բակալավրի և մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսումնառող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
- Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)` https://erasmus-plus.ec.europa.eu/document/higher-education-learning-agreement-for-studies-ka171-editable-version
Ասպիրանտների/հայցորդների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Նախապատվությունը՝ Հռոմի Սապիենցիա համալսարանի կողմից առաջարկվող կուրսերից https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes
- Հրատարակությունների ցանկ
- ՀԱԱՀ-ում ղեկավարի կողմից երաշխավորագիր (անգլերենով)
- Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի կողմից տրված երաշխավորագիր, ով կհանդիսանա հետազոտողի ղեկավարը
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 29-ը:
Օգտակար հղումներ․
– Հռոմի Սապիենցա համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home
– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/u/1/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR2WQj5HLfN-EzzrKvo3nrXyuA_ZWR3nzqTgGyLSe5mcDtIEim59FcuKDHY
– Ինչպես լրացնել ուսումնառության պայմանագիրը՝ https://erasmus-plus.ec.europa.eu/…/studies-agreement.
Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en
(ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների և տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)։
– Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes
Այն ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացվի Հռոմի Սապիենցիա համալսարանի կողմից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: