Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական կամ կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից,
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով),
- կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ (https://drive.google.com/drive/folders/1BG6iGzfSCXyGldLKY5wgETGUMquEC44L?dmr=1&ec=wgc-drive-globalnav-goto)։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 10-ը:
Օգտակար հղումներ․
- Շչեցինի համալսարանի վերաբերյալ՝ https://usz.edu.pl/en/english/
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://dsm.usz.edu.pl/en/study-programmes-e/
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել դեպարտամենտ:



