Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հարավային Բոհեմիայի համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու եւ/կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ տնտեսագիտության ոլորտի աշխատակիցները։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլհասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (ստորագրված անմիջական ղեկավարի կողմից, անգլերենով), որտեղ վերապատրաստման դեպքում պետք է հստակ գրված լինեն ոլորտները, իսկ դասավանդման դեպքում՝ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 20-ը:
Անհրաժեշտ հղումներ՝
- Հարավային Բոհեմիայի համալսարանի վերաբերյալ` https://www.jcu.cz/en/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի եւ կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին կամ գրել [email protected] էլհասցեով։



