Գևորգյան Էմիլ Ֆեդիայի
Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին
Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու
Կրթություն և վերապատրաստում
2024 թ․ նոյեմբերի 18-ից 22-ը, մասնակցություն Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) տեղի ունեցած Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN («Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի») նախագծի հերթական աշխատաժողովին, որպես T-GREEN ծրագրի փորձագետ
2023 թ․ ապրիլ-հունիս, Առցանց վերապատրաստում՝ Ամերիկյան բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի համատեղ իրականացրած «Բնական ռեսուրսների կառավարում և էներգետիկ վերափոխում՝ քաղաքականություն և գործնական կիրառություն» դասընթացի շրջանակում
2012 թ․ հունվար-դեկտեմբեր, Հետբուհական կրթություն՝ Զարգացման միջազգային փորձագետ, Բեռլինի Հումբոլդթի համալսարանի Տարածաշրջանային զարգացման կենտրոն (SLE)
2008-2015 թթ․ Ասպիրանտուրա, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ԲՈՀ-ի Ագրոնոմիա-011 մասնագիտական խորհրդի 19.06.2015 թ․ որոշմամբ
2008 թ․ մարտ-հուլիս, Քաղաքական վերապատրաստում ԳԴՀ Բունդեսթագում, Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (IPS)
2004-2006 թ․թ․ Միջազգային մագիստրատուրա՝ «Ագրարային մենեջմենթ», Վայհենշտեֆանի անվան կիրառական գիտությունների համալսարան, ԳԴՀ
2003-2006 թ․թ․ Մագիստրատուրա՝ «Ագրոնոմիա» մասնագիտությամբ, Հայաստանի պետական ագրարային համալսարան (այժմ`ՀԱԱՀ)
1999-2003 թ․թ․ Բակալավրիատ՝ «Ագրոնոմիա» մասնագիտությամբ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա (այժմ`ՀԱԱՀ):
Աշխատանքային փորձ
2020 թ․-ից մինչ օրս, Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու, միջազգային փորձագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան
2020 թ․-ից մինչ օրս, ՀԱԱՀ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության համագործակցության ծրագրի համակարգող
2019 թ․-ից մինչ օրս, Դասախոս (համատեղության կարգով), Հայաստանի ազգային ագրարային համալսարան
2019 թ․-ից մինչ օրս, Հրավիրված գիտնական, Ագրարային լանդշաֆթների հետազոտության Լայբնից կենտրոն, Մյունխեբերգ, ԳԴՀ
2019 – 2020 թթ․ Խորհրդական (հասարակական հիմունքներով), ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
2018-2019 թթ. Գիտաշխատող, Ագրարային լանդշաֆթների հետազոտության Լայբնից կենտրոն Մյունխեբերգ, ԳԴՀ
2013-2018 թթ․ Գիտաշխատող, Բեռլինի Հումբոլդթի համալսարան, Ալբրեխթ Դանիել Թհեր ինստիտուտ, ԳԴՀ
2007-2009 թթ․ Քաղծառայող՝ առաջատար մասնագետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչություն
2007-2008 թթ. Դասախոս (համատեղության կարգով), Ագրարային քաղաքականություն և խորհրդատվություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան
2006-2008 թթ․ Գիտաշխատող, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն, Դարակերտ, Արարատի մարզ, ՀՀ:
Գիտական գործունեություն
2020 թ․-ից մինչ օրս, Եվրոպական հանձնաժողովի HORIZON Europe և ERASMUS+ շրջանակային ծրագրերի գրախոսող, մոնիթորիգի հանձնաժողովի անդամ
2019 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր, Փորձագետ խորհրդատու, ՀՀ գյուղատնտեսության ֆինանսավորման մեխանիզմների ուսումնասիրություն, Գերմանական խնայողական բանկերի միջազգային հիմնադրամ(SBFIC)
2018-2019 թթ․ Փորձագիտական խմբի ղեկավար, Պարենի անվտանգության խնդիրների հետազոտություն Մոզամբիկում, ԳԴՀ Պարենի և գյուղատնտեսության նախարարություն (BMEL)
2013-2018 թթ․ Ծրագրի համակարգող, Գյուղատնտեսության զարգացում և պարենի անվտանգության ապահովում Քենիայում և Տանզանիայում՝ գիտություն, քաղաքականություն և պրակտիկա կապի խթանմամբ։ ԳԴՀ Կրթության և գիտության նախարարություն (BMBF) և Տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարություն (BMZ)
2012 թ․ Փորձագիտական խմբի անդամ, Ուսումնասիրություն՝ երիտասարդների զբաղվածության խթանումը Լիբերիայում թեմայով, Գերմանական KfW Զարգացման բանկ և Welthungerhilfe
2006-2009 թթ․ Կրտսեր փորձագետ, Պոմիդորի համաշխարհային հավաքածուի փորձանմուշների ուսումնասիրություն, Բանջարեղենների համաշխարհային կենտրոն (WorldVeg) և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն, Դարակերտ, ՀՀ։
Լեզուների իմացություն
Հայերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն
Հավելյալ տեղեկություն
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է շուրջ երկու տասնյակ աշխատությունների։