ՀԱԱՀ-ում ընթացող՝ Եւրամիության ERASMUS+ «LISS24» նախագծի շրջանակում
«Սովորի՛ր-նորարարի՛ր-վաճառի՛ր-հաջողի՛ր»
Սիրելի՛ ուսանողներ
Միացե՛ք Եվրամիության Erasmus+ LISS24 նախագծի շրջանակում կայանալիք «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» անվճար ինտերակտիվ դասընթացի հերթական փուլին։
Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։
Տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։
Գրանցման վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 10-ն է։
• Մեկնարկը՝ ապրիլի 13-ին։
Մասնակցության համար գրանցվել կարող եք հետեւյալ հղումով՝ https://forms.gle/zDiGesr1QkoWQSA78՝
Ինչո՞ւ մասնակցել․
«Նորարարական բիզնես գաղափարի գեներացում» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝
✓ նորարարական բիզնես գաղափարների գեներացման,
✓ գաղափարի գնահատման (validation)
✓ բիզնես Canvas մոդելի կազմման,
✓ գաղափարի ներկայացման (Piching) արդի գիտելիքներ եւ գործնական հմտություններ։
Դասընթացի ընթացքում կաշխատեք թիմերով, կստեղծեք ձեր սեփական բիզնես գաղափարի մոդելը եւ կսովորեք ներկայացնել այն։
• Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական
• Մրցանակային 1-ին եւ 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու Վրաստանում մայիսին կայանալիք միջազգային մրցույթին։



