Դեկտեմբերի 19-ին Ագրարային համալսարանի գինեսերները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Գինեգերծության և խաղողագործության ոլորտի հետազոտություններն ու նորարարությունները Մոնպելյեում», «Կլոնային սորտերի ընտրության օրինակը Ֆրանսիայում» թեմաներով դասախոսությունները: Հրավիրյալ դասախոսը Սուպագրո գյուղատնտեսական գիտությունների բարձրագույն կրթության ազգային ինստիտուտի (Մոնպելյե, Ֆրանսիա) գինեգործության դասընթացի ղեկավար, միջազգային գործակության պատասխանատու, դոկտոր Պատրիս Լալեմանդն էր:
Ունկնդիրները ծանոթացան Ֆրանսիայում գինիների հավաստագրման առանձնահատկություններին, խաղողի նոր սորտերի ստեղծման ու արտոնագրման գործընթացներին: Պարոն Լալեմանդը ներկայացրեց նաև Սուպագրո գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի կառուցվածքը, օտարերկրացիների ուսանելու հնարավորությունները:
Դասախոսությունից հետո Ի-Վի_էն գինու ակադեմիայում կազմակերպվեց հայկական և ֆրանսիական սպիտակ և կարմիր գինիների համտես, որն անցկացրեց Սուպագրոյի շրջանավարտ, «Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գինեգործ, Գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանը:
Օրվա ավարտին ՀԱԱՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների կազմակերպած ավանդական հայկական հյուրասիրության ընթացքում քննարկվեցին Սուպագրոյի և Ագրարային համալսարանի միջև գիտակրթական ոլորտում գործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները, պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու բուհերի միջև սկսել փոխանակման ծրագիր գինեգործության ոլորտում:
Արտաքին կապերի դեպարտամենտը շնորհակալություն է հայտնում գինու ակադեմիայի անձնակազմին ջերմ և պատրաստակամ ընդունելության համար: