ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանում նշվեց Տեառնընդառաջը: Տոնի խորհրդանիշ խարույկը համալսարանի բակում էր համախմբել ագրարայինիցներին՝ ուսանողներին ու աշխատակիցներին: Գեղամ սարկավագ Ավետիսյանը քաջալերեց
ուսանողներին՝ պահպանելու և շարունակելու ազգային-եկեղեցական տոներն ու արժեքները։Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեց ՀԱԱՀ երգի-պարի համույթը՝ ազգային ավանդական պարերի կատարմամբ: Խարույկի վրայից թռչելու առաջին օրինակը ցույց տվեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: