Դասընթացի շնորհիվ կտիրապետես՝
Կովերի պահվածքի ձևերին և համակարգերին,
անասնաշենքերի նկատմամբ զոոհիգենիկ պահանջներին և գոմաղբի հեռացման տեխնոլոգիաներին,
մաքուր կաթ ստանալու նախապայմաններին:
Դասընթացի շնորհիվ մասնակիցը կտիրապետի կաթի արտադրության տեխնոլոգիական հիմնական գործընթացներին։
Առցանց դասընթացն անցկացվում է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։
Դասընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի* շրջանակներում։
Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:
Ձևաչափը՝ առցանց
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]