Ագրոբիզնեսի պլանավորում և կազմակերպում


ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՊԼԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Կստանաք գիտելիքներ՝
Ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների,
ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձևերի,
ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների,
ագրոձեռնարկատիրության մոդելների,
գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների,
կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ:

Դասընթացը բաղկացած է լինելու ինտերակտիվ դասախոսություններից և գործնական պարապմունքներից:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Որպես դասընթացի արդյունք դուք կկարողանաք՝
Պլանավորել արտադրական ծախսերը,
կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան,
հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք,
կիրառել շուկայավարման ավանդական և թվային գործիքներ,
կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում,
ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը:

Դասընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի* շրջանակներում։
Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:

 Տևողությունը՝ 2 շաբաթ/առցանց
 Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր

Հետադարձ կապ

Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 095 59 20 03, 093 59 20 01
 Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]