ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է

մրցույթ ներքոնշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝

  • Հայոց և օտար լեզուների,
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սնննդամթերքի անվտանգության և հիգիենայի,
  • Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների,
  • Ֆինանսահաշվային:

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։

Դիմումներն ընդունվում են  հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 900-1700-ն:

ՀԱԱՀ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը սահմանվում են ՀԱԱՀ ամբիոնի վարիչի ընտրության կանո­նա­կարգով, որին կարող եք ծանոթանալ ՀԱԱՀ պաշտոնական կայքէջի «Փաստաթղթեր» բաժնում հետեւյալ հղմամբ` https://anau.am/wp-content/uploads/2021/06/haah-ambioni-varichi-yntrutyan-kargy.pdf

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

Հասցե՝ 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հեռախոսահամար՝ 012-52-04-22