Սիրելի ուսանողներ, Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ անցկացնում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը։ Ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով, իսկ ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։ «Ինեկո կամպուս»․ Ապագան կրթությամբ եւ գիտելիքով
* 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում * միանվագ 300․000 ՀՀ դրամ * 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում
* մինչեւ 1․500․000 ՀՀ դրամ
* 20 ուսանողի համար արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորություն
* մինչեւ 2․000․000 ՀՀ դրամ
Բուհերի ուսանողներից բացի՝ ծրագրի մասնակից կլինեն նաեւ Ինեկոբանկի աշխատակիցների երեխաները, եւ տարբեր ոլորտներում արդեն կայացած 30 մասնագետներ, ովքեր կստանան արտերկրի TOP 50 ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ֆինանսավորում։ Եթե սովորում ես
- բակալավրիատի 1-ից 4-րդ կուրսերում
- մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսում
- Իսկ կուտակային ՄՈԳ-ը կազմում է նվազագույնը 13/20, 70/100, 2․8/4 (կախված բուհի հաշվարկման մեխանիզմից),
ապա ծանոթացի՛ր ծրագրի մանրամասներին https://www.inecobank.am/hy/Individual/ineco-people/about-program եւ լրացրու՛ դիմում – հայտը https://inecobank-apply.forms.ac/new մինչեւ 10-ը օգոստոսի, 2025 թ․։
Սիրով՝ Ինեկոբանկ