Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը կտրվի այն դասախոսներին, որոնք առաջին անգամ են լինելու Վիեննայի BOKU համալսարանում։ Որպես առավելություն կդիտարկվի նաեւ մասնագիտական առարկաների դասավանդումը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերեն),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթն անգլերենով (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 21-ը։ Պահանջներին չբավարարող փաստաթղթերը հաշվի չեն առնվի։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Զ․ Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։