Տեղեկացնում ենք, որ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է վերապատրաստում, որը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 15:00-18:00-ին, առցանց հարթակում՝ հղումը կուղարկվի գրանցված բոլոր մասնակիցներին։
Մասնակցության համար հրավիրվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների։
Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել գրանցվել այստեղ:
Վերապատրաստումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: