Ամիրյան Արա Կարապետի
Ծնվել է՝ 1957 թվականի ապրիլի 25-ին
Որակի գնահատման և ապահովման կենտրոնի Որակի կառավարման բաժնի վարիչ
Կրթություն և վերապատրաստում
2012թ. վերապատրաստում, դասընթացներ, SolidWorks ծրագրով, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան
2011թ. վերապատրաստում, Աախենի տեխնիկական համալսարան, Գերմանիայի Դաշնության
2008թ. դասավանդում և գիտական հետազոտություններ, Եվրոպական հանձնաժողովի «Էրազմուս Մունդուս» ծրագրի շրջանակներում, Վիանա դու Կաշտելոյի պոլիտեխնիկական ինստիտուտ, Պորտուգալիա
2007թ. մասնակցություն, դասընթացներ, «Մշտադիտարկում և գնահատում» թեմայով, Ջեորջիայի համալսարան, ԱՄՆ
2004թ. մասնակցություն, Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) կողմից հայտարարված մրցույթին, ԱՄՆ
2005թ. մասնակցություն, միջազգային գիտաժողով, «Այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաներ» խորագրով
2002-2003թթ. վերապատրաստում, Արևային և ջրածնային հետազոտությունների կենտրոն, Շտուտգարդ, Գերմանիա
1998թ. մասնակցություն, Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման ֆոնդի (CRDF) մրցույթ, ԱՄՆ
1997-1998թթ. վերապատրաստում, Մյունխենի տեխնիկական համալսարան, Գերմանիա
1994-1996թթ. վերապատրաստումներ, TACL ծրագրով, Քրենֆիլդի համալսարան, Անգլիա
1982-1984թթ. ասպիրանտուրա, ՀԳԻ, Գյուղատնտեսական և մելիորատիվ մեքենաների ամբիոն
1974–1979թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը՝ «Գյուղմեքենայացում» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
2022 թ․ դեկտեմբերի 5-ից ՀԱԱՀ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի
2018 թ. նոյեմբերից 2022 թ․ դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն, պրոֆեսոր
2018 թվականից ՀԱԱՀ, Որակի գնահատման և ապահովման կենտրոն, որակի կառավարման բաժին, վարիչ
2017 -2018 թթ. ՀԱԱՀ, Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոն, պրոֆեսոր
2006-2017թթ. ՀԱԱՀ, Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոն, վարիչ
2011-2013թթ. ՀԱԱՀ, Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման, որակի վերահսկման և ինքնավերլուծության վարչության պետ, համատեղությամբ Գրաֆիկայի և ՄՆՀ ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2000-2003թթ. ՀԳԱ, Ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, պրոֆեսոր
1994-1996թթ. ՀԳԱ, պայմանագրերի և ներդրումների բաժին, վարիչ, համատեղությամբ
1990-1991թթ. ՀԳԻ, Գյուղմեքենայացման ֆակուլտետ, դեկանի տեղակալ
1986-1990թթ. ՀԳԻ, ասպիրանտուրայի բաժին, վարիչ
1984թ. ՀԳԻ, Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, ասիստենտ
1979-1982թթ. ՀԳԻ, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար
1979թ. ՀԳԻ, ուսանողական կոնստրուկտորական բյուրո, լաբորանտ:
Գիտական գործունեություն
2000թ. պրոֆեսոր
1998թ. տեխնիկական գիտությունների դոկտոր
1991թ. դոցենտ
1987թ. տեխնիկական գիտությունների թեկնածու:
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
2013–2015թթ. Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային թիվ 2/13-CIF պայմանագրի շրջանակներում «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի համակարգող
2013-2014թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փորձագիտական խումբ, փորձագետ, ղեկավար
2007–2014թթ. մասնակցություն, ՄԿՈՒԶԱԿ-ի կազմակերպված տարբեր չափորոշիչների մոդուլների և ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին
2006 թվից մինչ օրս ՀԱԱՀ, գիտական խորհուրդ, անդամ
2005 թվից մինչ օրս 033 «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտական խորհուրդ, գիտական քարտուղար
2000 թվից մինչ օրս Ավտոմոբիլային ճարտարագետների միջազգային ասոցիացիա, անդամ:
Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 100 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից մեկը մենագրություն, իսկ 12-ը ԽՍՀՄ հեղինակային իրավունքներ և ՀՀ արտոնագրեր են: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 53 աշխատանք, այդ թվում՝ 38 գիտական հոդվածներ, 9 ԽՍՀՄ հեղինակային իրավունքներ ու ՀՀ արտոնագրեր և 6 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են մեխանիկական փոխանցումներին և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ուսումնասիրությանը: Ստեղծել է նոր տիպի շղթայաալիքային փոխանցում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հունաստանում, Կանադայում, Իտալիայում և այլն: